Ուրեմն հայրը պատկերացում չունի Դավոյի գոյության մասին։
_Ի՞նչ պատմեմ…ինչպես հասկացա դու ամե՛ն ի՛նչ գիտես։
_Ի՞նչ գիտեմ… միայն այն, որ քո պատճառով այդ աղջիկը միայն պրոբլեմների մեջ է հայտնվում… ե՞րբ պիտի վերջ տաս այդ ամենին։ Ե՞րբ պիտի ամուսնանաք։
_Երբե՛ք։
_Այսի՞նքն…
_Այսինքն չեմ ուզում գցել նրան ավելի մեծ պրոբլեմների մեջ։
Կառլենը դուրս եկավ խոհանոցից։ Փչացավ տրամադրությունը։ «Այսօր ուրիշ ոչ մի խոսակցություն։ Շատ մերսի, կշտացա»։
Կառլենը մտնում էր ննջասենյակ, երբ Սանամը մազերն էր ֆենում։ Երբ նկատեց եղբորը, անջատեց ֆենը ու դուրս եկավ։
_Կառլեն…
_Ի՞նչ եղավ։
_Դա ես պիտի հարցնեմ։ Ի՞նչ է պատահել։ Տրամադրություն չունես։
_Չունեմ…
_Ե՞ս եմ պատճառը։
_Ո՛չ,_դժկամությամբ արտասանեց եղբայրը։
_Չես ուզու՞մ խոսել։ Բայց ցերեկը ինձ թվաց, թե ուզում ես զրուցել իմ հետ։
_Քե՛զ թվա՛ց…
Կառլենը մտավ սենյակ ու փակեց ետևից դուռը։ Վառեց ծխախոտ ու անցուդարձ արեց ննջասենյակի երկայնքով։ Հայրը երբեք չի հասկացել իրեն։ Ու երբեք չի մոռանա իր սխալները, չի էլ թողնի ինքը մոռանա։
Նանային վաղուց չէր տեսել։ Այսինքն հեռվից տեսել էր, բայց չէր մոտեցել ու խոսել հետը։ Աշխատում էր չդրժել տված խոստումները։ Դժվար էր իհարկե։ Բայց երբ միտքն էր գալիս նրա գունաթափ տեսքը հիվանդանոցում, որդու աղեկտուր ճիչը… Նանայի սպանիչ հայացքը երբ ուշքի եկավ… Նա ատում էր իրեն։ Բայց ինչու՞ պիտի սիրի։ Գոնե մի լավ իրադարձություն կապված իր հետ, կա՞ այդ աղջկա կյանքում։ Դավո՞ն… Բայց նրա աշխարհ գալու պատճառը այդպես ուրախ ու հաճելի հիշողություններ չի արթնացնում։
Կառլենը դուրս եկավ պատշգամբ։ Մի հաճելի քամի փչեց։ Վառեց երկրորդ ծխախոտը։ Հիշեց որդուն։ Ա՜խ, ոնց է կարոտել։ Վաղուց չի զգացել նրա համն ու հոտը։ Շունչը կտրվում էր երբ հիշում էր փոքրիկին։ Նրա ձայնը միշտ հնչում է իր ականջներում։ Ի՜մ խուճու՜ճս… մեռնեմ քեզ… անչափ կարոտել եմ․․․
Հայրը սեղմեց հին վերքին։ Ու Կառլենը քիչ է մնում մռնչար ցավից։ Անկողնում պառկած վերհիշում էր ամեն ինչ… ու դրան կից գլխում անվերջ հնչում էր որդու զիլ կանչը «պապա եկա՞ր»։ Կառլենը պառկեց փորին ու երեսը սեղմեց բարձին։ Արցունքները հոսեցին աչքերից։ Է՛լ ուժ չուներ։ Անհնար է դիմանալ կարոտի զգացմունքին։
Քունը այնպես էլ չտարավ։ Գիշերվա ժամը երեքն էր երբ դուրս եկավ տնից, իջավ բակ։ Բակում շատրվանների մոտ նստարան կար։ Նստեց այնտեղ ու նայեց վերև պատուհաններին։ Վառվում էին միայն միջանցքի լույսերը։ Վաղուց մարել էին ծնողների և Սանամի լույսերը։ Բոլորը խաղաղ քնել են։ Հիշեց, որ ուզում էր խոսել քրոջ հետ։ Բայց հոր հետ ունեցած անախորժ զրույցը արթնացրեց նիրհող ցավերը։
Սանա՛մ… Սանա՛մ… քո հերթը երբե՛ք չի՛ գալի՛ս։ Հանկարծ նկատեց ինչ-որ շարժում քրոջ սենյակում։ Մի շուք անցավ պատուհանի առաջով։ Ոտքի նետվեց։ Ի՞նչ էր դա։ Կայծակի արագությամբ վազեց դեպի տուն ու բարձրացավ սանդուղքով վերև։ Զգուշությամբ բացեց դուռը։
_Ո՞վ է,_լսեց քրոջ ձայնը։
_Սանամ չես քնե՞լ,_հարցրեց Կառլենը ու ձեռքը տարավ դեպի լույսի կոճակը։
_Չմիացնես,_խնդրեց քույրը,_մաման ու պապան քնած են։ Հիմա լամպը կվառեմ։
Հաջորդ վայրկյանին սենյակը լուսավորվեց ու Կառլենը տեսավ քրոջը, գիշերանոցը հագին մահճակալի մոտ կանգնած։ Անթև գիշերանոցը չէր ծածկում սպիերը, որոնք Սանամը հաջողությամբ թաքցնում էր ցերեկը։
_Ինչու՞ չես քնել,_հարցրեց քույրը։
_Նույն հարցը կարող եմ տալ ե՛ս։
_Ես առաջինը հարցրի,_համառեց Սանամը։
_Ե՛ս եմ մեծը՛։
_Խոսքը՝ մեծին, ջուրը՝ փոքրին։
_Սանա՛մ բավակա՛ն է։ Լեզվիդ ես տալիս։
Սանամը ժպտաց։ Բայց ինչ տխուր ժպիտ էր դա։
Կառլենը նստեց նրա մահճակալին, քույրը՝ պատուհանի մոտ տեղադրված աթոռին։
_Ո՞նց ես քույրիկս։
_Լավ, մերսի։ Իսկ դու՞։
_Ես էլ։ Ինչու՞ քնած չես։
_Չգիտե՛մ,_լրջացավ Սանամը,_արդեն քանիերորդ գիշերն եմ անքուն։
_Ի՞նչն է պատճառը քո անհանգստության։
_Ոչի՛նչ։ Դասերի մասին եմ մտածում։ Ետ եմ մնացել, վախենում եմ չհասնեմ։
«Հարցնե՞մ Վռամի մասին թե արժ չի գիշերվա կեսին ցնցել առանց այն էլ անկայուն հոգեկանը։ Բայց ոչ… այստեղ անկայունը ե՛ս եմ… միակ խոհեմ մարդը այս տան մեջ հե՛նց Սանա՛մն է»։
Լամպը լուսավորում էր Սանամի դեմքը։ Ու եղբոր աչքից չէր վրիպում ոչ մի շարժում։
_Սանա՛մ, մի հարց ունեմ։ Խոստացի՛ր, որ չես ստելու։
_Ե՞րբ եմ ստել։
_Դու սիրահարվե՞լ ես։
Սանամը շառագունեց, բայց արագ շտկվեց։
_Ո՛չ։ Ի՞նչ ես խոսում։
_Սանա՛մ, դու չափահաս օրիորդ ես։ Ու նորմալ է, որ զգացմունքներ ունենաս ին-որ մեկի հանդեպ։ Բայց զգու՛յշ եղիր։ Աշխարհում շատ քիչ մարդ կա ով արժանի է քո սիրուն, իսկ խաբեբա՝ լիքը… Չեմ ուզում, որ մեկը խաղա քո սրտի հետ։ Հաստատ չես ուզու՞մ պատմել ինձ ոչինչ։
_Չկա ոչինչ, Կառլե՛ն։ Ու ինչու՞ կեսգիշերին նման խոսակցությունը որոշեցիր բացել։
Կառլենը չնայեց դեմքին։ Աչքը ընկան քրոջ ոտքերը, նույնիսկ այնտեղ կային բազմաթիվ սպիեր։
_Կառլեն, քեզ հետ եմ։ Ինչու՞ հանկարծ որոշեցիր խոսել այս թեմայով։
_Սանամ, դու արդեն երեխա չես, բայց ոչ էլ այդքան մեծ ես։ Չեմ ուզում մեկը ցավեցնի քեզ, խաղա քո հետ… դու չես հասկանում, որ կարող ես հեշտությամբ խաբվել… դառնալ խաղալիք ուրիշի հաճույքներին… քեզ կարող են օգտագործել ու գցել դեն, ինչպես մի անձեռոցիկ… դու չգիտես ինչի են ընդունակ տղամարդիկ իրենց ցանկությունները իրականացնելու համար… ամեն ձևի ստորության… նույնիսկ նրա՛նք ումից հարված երբեք չես սպասում։ Խելո՛ք եղիր… զգուշացի՛ր ամե՛ն ինչի՛ց ու ամե՛ն մեկի՛ց․ Սանամ չխաբվես քաղցր խոսքերին… կարող ես այրվել ու փչացնել ապագադ…