Выбрать главу

Կառլենը կարեկցանքով նայեց քրոջը։ Օրիորդը փակեց երեսը։

_Միայն դա՛ է պատճառը քո արցունքների։

Աղջիկը դրական շարժեց գլուխը։ Իհարկե Կառլենը չհավատաց։ Նա տեսավ քրոջ դեմքը երբ հայրը հայտնեց հարսանիքի լուրը։ Ու հիմա… նրա երեխայական սիրտը ջարդուփշուր էր եղել։ Չեր խոստովանում ու Կառլենը չէր էլ ստիպում։ Բայց նեղվում էր նրա վիճակից։

_Սանա՛մ, մի լացի, աղաչում եմ։ Այդ սպիերը իմ պատճառով են… ե՜ս… չես պատկերացնում քանի՜ անգամ եմ փոշմանել այն օրը մեքենայի ղեկին նստելու համար… ատու՛մ եմ ի՛նձ… բարկանում որ ոչինչ փոխել չեմ կարող։ Հազար անգամ էլ ասեմ կներես, սպիերը չեն կորչի… եթե իմանայի որ աշխարհի ծայրին կա դեղ ու դարման, կգնայի կբերեյի, որ բուժեմ քեզ…

Կառլենը չգիտեր ինչպես սփոփել քրոջը։ Սանամը դադարեց լացել։ Նայեց արցունքներից թաց աչքերով ու ասաց.

_Կառլեն իմ վերքերը ոչ մի դարման չի բուժի… Այսպես էլ կապրեմ մինչև կյանքի վերջը։ Բայց դու մեղավոր չես… այն օրը, ինքս եմ նետվել նստել քո մեքենան… ոչ ոք չի ստիպել… հանգամանքներն դասավորեցին այդպես… աստված ուզեց որ այդ ավտովթարը լինի,_ մատները ուժեղ սեղմեց երեսին, այնքան ուժեղ որ կարմիր հետքեր մնացին,_բայց չեմ հասկանում ինչու՞ այդպես դաժան… ո՞ր մեղքիս համար…

«Երևի իմ մեղքերի… աստված ինձ է պատժում քեզ տանջելով»։

_Մի հուզվի, Սանա՛մ։ Դու՜… դու շատ ուժեղ ես… գուցե մեր ընտանիքում ամենաուժեղը և դիմացկունը։

Սանամը ոչինչ չասաց, միայն թերահավատությամբ բերանը ծռեց, ծանր շնչեց։ Չեր ուզում մատնել հոգու փոթորիկը։ Ու եղբայրը իրավացի էր։ Իսկապես ինքը դիմացկուն է… միայն թող Վռամը երջանիկ լինի, թեկուզ և ուրիշի կողքին, ոչինչ ինքը կդիմանա, բայց էլ երբեք չի երազի նրա մասին, որովհետև Սանամը չի մտածում ամուսնացածների մասին։

Կառլենը տեսավ որ քույրը արդեն ավելի հանգիստ է։

_Սանա՞մ…

_Կառլեն ես լավ եմ… ես միշտ լավ եմ…

Սանամը սեղմեց շրթունքները ու խորը շունչ քաշեց։ Արցունքների երկրորդ ալիքը ետ գնաց։

_Չե՞ս ուզում ոչինչ պատմել։

_Ո՛չ… ես հո ասացի հուզվեցի հագուստի համար… ուրիշ ոչինչ չկա… դասերից էլ ետ եմ մնում…անքնությունից մեկ էլ․․․ երբեմն ինձ պատահում է, որ լցվում եմ ու … ու տեսար… ինքդ տեսար ինչ եղավ։

«Սա ի՞նչ աղջի՜կ է» հիացավ եղբայրը։

_Սանա՛մ, քնիր մի քիչ, հանգստացիր։ Օրգանիզմդ հանգստի կարիք ունի։ Իսկ ես գնամ։

_Լավ։

Քրոջ տխուր աչքերը երկար ժամանակ պտտվում էին գլխում։ Առաջին սեր… իսկ ինքը ունեցել է առաջին սեր։ Չի էլ հիշում։ Ինչու՞։ Այն Կառլենը չէր հավատում, որ կա սեր։ Իսկ այս Կառլենը՞…