Выбрать главу

Դեղձենու տակ, կաշվե փոքրիկ ճամպրուկի վրա միայնակ նստել է լայքայե սև թիկնոցով բարակիրան մի աղջիկ և ցածրաձայն երգում է£ Մեղմ քամի է, քամին իր քնքուշ թևին առած բերում է անծանոթ աղջկա քնքուշ ձայնը.

Ամպեց, կորա¯վ լուսընկան,

Արտե¯ր, մտեք քուն,

Արտո¯վ կանցնի իմ ճամփան,

Կերթամ յարիս տուն®

Հետո քամին քիչ սաստկանում է£ Դեղձենու տերևները ամբողջապես դողում, սվսվում են£ Տերևները լարվում, ձգվում են քամու ուղղությամբ, շուռ գալով իրենց հակառակ, արծաթագույն կողմի վրա£ Կոշիկներս արդեն հագած՝ես կանգնել եմ հեռվում ու չեմ համարձակվում առաջ գնալ£ Իսկ մենավոր դեղձենին աղմկում է ժայռից թափվող ջրվեժի նման£ Աղջկա ձայնը մարում, կորչում է աղմուկի մեջ£

Ես գիտեմ այդ երգը, մեր գյուղի համարյա բոլոր աղջիկները երգում են այն£ Հանդից տուն գալիս կամ առավոտյան աշխատանքի գնալիս նրանք հաճախակի են երգում, և նրանց զրնգուն ձայնը տարածվում է համայնական դաշտերի վրա£ Երգը ինչ-որ սևաչ տղայի ու կանաչ արտերի մասին է£ Վատ երգ չէ, միայն մի քիչ շատ է թախծական£ Վերջապես հանդգնում, մոտենում եմ աղջկան£

–Ահ, եկա՞ր,– արտաբերում է աղջիկը, ընդհատելով երգն ու ելնելով տեղից£ Նա լայն ժպտում է և այդպես ժպտալով էլ դանդաղ մոտենում է ինձ£ Իմ սիրտը սկսում է խփել արագ ու անկանոն£ Նա իմ ձեռքն առնում է իր տաք ափերի մեջ£

–Այս ինչքա¯ն ես մեծացել£– Աղջկա ոչ բարձր, թավշյա ձայնը հնչում է ինչպես մեղեդի£ – Դու արդեն մեծ տղա ես դարձել£

Ես շփոթված նայում եմ նրան, ջանալով մտաբերել, թե երբ և որտեղ եմ տեսել նրան, որովհետև դեմքը ինչ-որ ծանոթ է թվում, սակայն հիշել չեմ կարողանում£ Նրա մազերը, ինչպես ոսկեջրում լվացված, փայլփլում են, աչքերը բաց շականակագույն են՝ ինչպես դեղնած հաճարկենիների ետևից երևացող լուսաբացի դարչնագույն երկինքը£ Սպիտակադեմ է նա, փքուն շուրթերի ծայրերին՝ ծիծաղի կտորներ, նա երկար դիտում է ինձ, և նրա վարդակարմիր շուրթերը թեթևակի ծռմռկվում են՝ մեկ ժպտալով, մեկ զարմանքի ու հիացմունքի արտահայտությամբ£

Հենց առաջին հայացքից նա ինձ անչափ դուր է գալիս, ասես վաղուց, շատ վաղուց գիտեմ նրան, ասես նա իմ հարազատն է, որ եկել է հեռո¯ւ-հեռու ինչ-որ տեղից£

Ես զգում եմ, թե շփոթվածությունից ինչպես է քրտնում ճակատս£ Նման դեպքերի համար կա տարածված մի նախադասություն, որ փրկում է մարդկանց£ Ես նույնպես ասում եմ այդ նախադասությունը, թեպետ նա բոլորովին անծանոթ է ինձ£

–Ինչպե՞ս եք£

–Գերազանց,– պատասխանում է աղջիկը£ Իսկ հետո հանկարծ խճողում է մազերս£ – Աստված իմ, այս ինչքա¯ն է մեծացել, հավատս չի գալիս նույնիսկ£

Իսկ ես դարձյալ ցցվել եմ ոնց որ քարե արձան ու ոչինչ չեմ խոսում£ Ես պարզապես բառ չեմ գտնում ասելու£ Ախր, ինչ ասես միանգամայն անծանոթ աղջկան£ Այդ մեծերն են, որ մի րոպեում կարող են հազար բառ հնարել, իսկ ես® Եվ դեռ ասում է, թե իբր մեծ տղա եմ դարձել արդեն£ Մեծ լինեի, այսպես չէի կորցնի ինձ£

Քամու թեթև պոռթկումից ոսկեզօծ թանձր մազերից մի փունջ ընկնում է ճակատին, նա գլխի նրբագեղ շարժումով մազափունջը կրկին նետում է ետ և ասում.

–Գնա՞նք£

–Գնացինք,– մեծավարի ասում եմ ես, վերցնում եմ աղջկա ճամպրուկը և լուռ քայլում առջևից: Ճամպրուկն այնքան էլ ծանր չէ, մի մատով անգամ կարող եմ բարձրացնել:

–Իսկ ո՞ւր է բեռնատարը,– հարցնում եմ ես, շրջվելով աղջկա կողմը£– Այստեղ մի բեռնատար կար կանգնած£

–Կարծեմ գնաց կալեր՝ բեռը թափելու, երևի ուշանում էր,– անփութորեն ասում է աղջիկը£– Սիրում եմ ոտքով գնալ£

Դե որ այդպես է, ոտքով գնանք£ Ինձ համար միևնույնն է£ Բայց զգում եմ, նա ինչ-որ բան թաքցնում է ինձնից£ Հետաքրքիր է, ո՞ւմ մեքենան էր£ Ոնց որ Արմենի բեռնատարն էր£ Համարանիշը չէր երևում£

–Իսկ ի՞նչ բեռնատար էր, չե՞ս հիշում£

–Դժբախտաբար, չեմ հիշում,– կողքանց զննելով ինձ, կկոցուն աչքերով ժպտում է նա, և, հավանորեն, խոսակցության նյութը փոխելու նպատակով, ավելացնում է,– ուրիշ տեղ քեզ տեսնեի, չէի ճանաչի, Աբիկ£ Շատ ես փոխվել£

Երևի, իմ գոյության ամբողջ ժամանակաընթացքում առաջին անգամ ինձ դուր չի գալիս այդ «Աբիկը»£ Մի տեսակ ոնց որ քնքուշ է հնչում, բայցև միևնույն ժամանակ ծաղրական ինչ որ բան կա մեջը£ Եվ ես ասում եմ.

–Անունս Աբիկ չի®

–Ո՞նց թե,– զարմանում է նա£– Բա ի՞նչ է£

–Աբիկ չի,-կրկնում եմ ես համառորեն ու, նույնիսկ, ինքս էլ չգիտեմ ինչու, մի քիչ էլ զայրացկոտ£– Անունս ոչ թե Աբիկ է, այլ Հայրապետ£ Իմ ծննդյան վկայականում այդպես էլ գրված է՝ Ոսկանյան Հայրապետ£