–Ահա այնտեղ, բլրի վրա, մեր դպրոցն է,– բացատրում եմ ես,– քիչ ներքև ակումբն է, ակումբից ու գյուղական խանութից այն կողմ հիվանդանոցի շենքն է£ Մեր տունը հենց հիվանդանոցի մոտ է£
–Գիտեմ, Աբիկ,– ասում է աղջիկը£ Ես տարակուսանքով նայում եմ նրան£ ''Նրան որտեղի՞ց է հայտնի այդ ամենը. և անունս է իմանում, և մեր տան տեղը գիտի''£ Բայց հարցնել այդ մասին՝ դարձյալ չեմ համարձակվում£ Եվ նա նորից կարծես կարդում է իմ մտքերը և ասում է.
–Չէ՞ որ ես եղել եմ այստեղ, Աբիկ£ Ճիշտ է, մի անգամ, բայց եղել եմ£ Եվ այդ օրվանից արդեն մի քանի տարի է անցել£
–Մի քանի տարի է անցե՞լ,– ինքնաբերաբար ասում եմ ես£
–Այո, ես այն ժամանակ փոխադրվել էի իններորդ դասարան£ Իսկ դու փոքրիկ, շատ փոքրիկ տղա էիր£
–Իսկ որտե՞ղ էիր ապրում,– զգուշորեն հարցնում եմ ես:– Ու՞մ տանը:
–Իհարկե, ձեր,– ասում է նա ժպտուն:– Դու ինչ է, խոսեցնու՞մ ես ինձ, Աբիկ:
Ուրեմն մեր տուն ենք գնում… Ես քիչ է մնում խենթանամ ուրախությունից: Հետո նա լուռ խորհում է ինչ-որ բանի շուրջը£ Ընդհանրապես նկատել եմ. խոսքի կեսին կլռի՝ մտասույզ նայելով մի անորոշ ուղղությամբ£ Գուցե հանկարծակի ինչ-որ տխրությո՞ւն է համակում նրան£ Լինում է, չէ՞, այդպես£ Եվ որպեսզի աղջիկը չտխրի ինձ հետ, ես փորձում եմ զբաղեցնել նրան խոսակցությամբ£
–Իսկ գարնանը մեր Բարակ ջուր գետը վարարում, դղրդյունը բռնում է սար ու ձոր,– ասում եմ ես£
–Մի՞թե,– մտացիր ասում է աղջիկը£
–Այո£ Եվ այն էլ ինչպե¯ս£ Երբեմն, երբ լեռներում սկսում է ձնհալը, արմատահան արած վիթխարի ծառեր է բերում£ Իսկ նախանցյալ տարի գյուղի ներքևի մասից՝ Ղուլունց թաղից, մի գոմեշ քշեց£ Համարյա ամբողջ գյուղը՝ մեծ ու փոքր, վազում էր գետի հետ, բայց, դե, ի՞նչ կարող էին անել®
–Իսկ հիմա ոչինչ չի՞ քշում£
–Հիմա՞®– ես քմծիծաղում եմ£– Աշնանն ի՞նչ պիտի քշի, հիմա միայն դեղին տերևներ է բերում ծմակներից ու մեկ էլ գիշեր-ցերեկ անդադար վշշում է ձորում£
Մենք մի պահ կանգնում, լուռ ականջ ենք դնում£ Ներքևում, մթության մեջ, իրոք, կամացուկ, միալար վշշում է մեր սիրելի Բարակ ջուրը՝ վըշ-շ-շ, վըշ-շ-շ®
–Հետաքրքիր է,– արտաբերում է աղջիկը դարձյալ մտացիր, բայց ես պարզորոշ տեսնում եմ. նրան բոլորովին հետաքրքիր չէ ոչ այն, որ մեր գյուղական գետակը գարնանը վարարում, ծառեր է քշած բերում իր հետ, ոչ էլ այն, որ աշնանն այն բարակում, մանրիկ խոխոջում է քարերի մեջ£ Եվ, իսկապես, ինչ մի հետաքրքիր բան կա այստեղ£ Գետն էլ նրա համար է, որ վարարի ու վշշա£ Ես արագ փոխում եմ խոսակցության թեման£
–Քեզ դուր է գալիս, չէ՞, մեր գյուղը£
–Այո, գեղեցիկ գյուղ է£ Հանդ ու սարերով, անտառներով շրջապատված, հեքիաթային:
–Գարնանն ավելի է գեղեցկանում,– ուրախացած ասում եմ ես, որովհետև իսկույն տեսնում եմ՝ նրա մեջ կրկին հետաքրքրություն է առաջանում զրույցի նկատմամբ£– Ծառերը ծաղկում են, այգիներում ճռվողում են թռչունները, անտառից լսվում է մայր կկվի ախորժալուր ձայնը®
Աղջիկը հանկարծ շրջվում, ցույց է տալիս գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի տակ քիչ առաջ նստած էր ինքը և ասում է.
–Այդ դեղձենին նույնպե՞ս ծաղկում է£
–Այն էլ ո¯նց,– ետ շրջվելով պատասխանում եմ£– Գյուղում առաջինը հենց այդ դեղձենին է ծաղկում£
–Եվ դու, իհարկե, կտրում ես ծաղկած ճյուղերը,– ասում է նա£
Ճշմարիտն ասած, կյանքում այդ ծառից մի ճյուղ անգամ չեմ կտրել£ Ինչի՞ս է պետք£ Բայց չգիտեմ ինչու, ասում եմ.
–Այո, կտրում եմ, շատ գեղեցիկ ծաղիկներ ունի՝ կարմիր, մանուշակագույն£ Կտրում եմ հատկապես այն ճյուղերը, որոնց վրա ծաղիկներ շատ կան£
Աղջիկը նայում է ինձ ոչ այն է զայրացկոտ, ոչ այն է դառնացած, և ասում է.
–Եվ չես ափսոսում, չէ՞®
–Ի՞նչը, – քիչ է մնում բռնի ծիծաղս£
–Ծառը,– ուղիղ նայելով ինձ, ուշացումով արտասանում է աղջիկը£– Աբիկ, խոսք տուր, որ այլևս այդ ծառից երբեք-երբեք ոչ մի ճյուղ չես կտրելու£ Չէ՞ որ այդ ճյուղերը ևս ապրել են ուզում,– ավելացնում է նա՝ երկար նայելով աղջամուղջի մեջ կանգնած մենավոր դեղձենուն£– Նրանք նույնպես սիրում են կյանքը, սիրում են գարունը£ Երբ դու կտրում ես այդ ճյուղերը, նրանք կորցնում են իրենց գարունը£ Հասկանո՞ւմ ես, նրանք մեռնում են հավիտյան և այլևս երբեք չեն տեսնում այն ծաղիկները, որ լինում են ամեն տարի, երբ գալիս է գարունը, և ծառերը ծաղկում են նորից£
Առաջին անգամ եմ լսում, որ դեղձենու ճյուղերը նույնպես ապրել են ուզում և որ, իբր, նրանք նույնպես սիրում են գարունը£ Շատ է զարմանալի£ Բայց այստեղ ես հանկարծ հիշում եմ. պատահում է, հենց այնպես կացնով խփում ես ծառի բնին, և իսկույն ջուր է հոսում կտրված տեղից£ Ով գիտի, գուցե ծառերն էլ լաց են լինում և այդ ջուրը՝ արցունքն է նրանց£ Ես խոստանում եմ, որ այլևս չեմ դիպչի ոչ մի ծառի, առավել ևս՝ մենավոր դեղձենուն£ Ուզում եմ էլի ինչ-որ բան ասել այդ ուղղությամբ, բայց արդեն ուշ է, որովհետև հասել ենք մեր դարպասին, և մեր շունը՝ Չալկան, երկար ականջները ծափ տալով, նետվում է մեր ոտքերի տակ, ուրախությունից այս ու այն կողմ է նետվում, թավալվում գետնին, ինչ-որ ձայներ հանում£
–Չի մոռացել ինձ,– հրճվում է աղջիկը, խոնարհվում, գրկում է Չալկային£ Չալկան գլուխը թեքած, անքթիթ նայում է նրան, պոչով ավլում գետինը, ուրախությունից կրկին թավալվում£ Հիմարացել է լրիվ£