Մենք մտնում ենք բակ, և ես կանչում եմ.
–Մա¯մ®
Քիչ անց բացվում է պատշգամբի դուռը£ Մազերը գլխին փունջ արած՝ սանդուղքին հայտնվում է մայրիկը£
–Էդ որտե՞ղ ես, այ տղա®
Սակայն մայրիկը չի հասցնում հանդիմանել ինձ, մի պահ զարմանքով նայում է ինձ հետ եկած աղջկան և շտապ իջնում է սանդուղքներով£
Ես մեկ աղջկան եմ նայում, մեկ՝ մայրիկին£
–Արգինա®– Մայրիկը ձեռքերը տարածած ընդառաջ է գալիս և, անկարող զսպելու արցունքները, աղջկան առնում է գիրկը£– Իմ սիրելի, իմ հարազատ աղջիկս® Այս ո՞ր քամին է քեզ բերել մեր կողմերը®
Եվ զարմանալի բան. աղջկա այտերով նույնպես հոսում են արցունքները£ Մարդ չի կարողանում հասկանալ այս կանանց. նրանք ուրախության ժամանակ անգամ լալիս են, փոխանակ, ընդհակառակը՝ ծիծաղելու£
–Աբիկ,– արագ շրջվելով իմ կողմը, ասում է մայրիկը£– Շուտ վազիր գրասենյակ, հայրիկին գտիր, ասա թող գա տուն£
Ես սլանում եմ դեպի կոլտնտեսության վարչության շենքը, որն այնքան էլ հեռու չէ մեր տնից£
–Ասա, թող շուտ գա,– իմ ետևից ձայնում է մայրիկը£– Ասա Արգինան է եկել Բաքվից®
Բաքուն է ուրեմն այդ քաղաքը® Եվ ոնց է, չկարողացա կռահել£ Եվ դեռ ասացի, որ աշխարհագրություն լավ գիտեմ£ Ամոթ ինձ£
2.
Մեր գյուղում Արգինա անունով աղջիկ չկա£ Ես առաջին անգամ եմ այդպիսի անուն լսում, և այն ինձ անչափ դուր է գալիս£ Ինձ դուր է գալիս ոչ միայն նրա անունը, այլև այն, որ նա միշտ ժպտում է, և նրա ժպիտը անկեղծ, սիրալիր ու մի քիչ էլ թախծական է£
Ես նայում եմ դիմացի անտառապատ բարձր սարին, որը Մատուռի ձորից ելնելով, բուրգաձև բարձրանում, հասնում է մինչև երկինք£ Երկար նայում եմ և ինձ հանկարծ այնպես է թվում, թե այդ սարից հազարավոր սար ու ձոր անդին, հեռու-հեռվում տեսնում եմ այն անծանոթ ու գեղեցիկ քաղաքը, ուր ծնվել է Արգինան£
Այո, մեր գյուղում Արգինա անունով աղջիկ չկա£ Սիրուն է Արգինան£ Նրբագեղ կազմվածք ունի, իսկ դեմքը լուսափայլում է նուրբ գեղեցկությամբ ու հմայքով£ Ձյունաճերմակ պարանոցով ու վարդաշուրթ՝ նա ասես երկնքից է իջել£ Այդպիսի գեղեցիկ աղջիկ ոչ միայն մեր գյուղում, երևի արար աշխարհում էլ չկա£ Ես մեր գյուղի բոլոր աղջիկներին մտովի համեմատում եմ Արգինայի հետ, ուզում եմ նրանց մեջ գտնել որևէ մեկին, որ գոնե մի քիչ նմանվեր նրան, բայց չեմ գտնում£ Արգինայի նմանը չկա£
–Վըշ-շ-շ, վըշ-շ-շ®-դարերից եկող իր հնամյա երգն է մանում մեր Բարակ ջուր գետակը, և անտառի խորքից մերթ ընդ մերթ նրան ձայնակցում է բուն՝ երկար ու տագնապալից£
Արմունկներով պատշգամբի բազրիքին հենված, ես լուռ ունկնդրում եմ գիշերային ձայները£
Այգում հազիվ տեսանելի օրորվում են ծառերը, և իրիկնային լռության մեջ ես պարզորոշ տեսնում եմ, թե տերևներն ինչպես են օդում թրթռում, հետո, կամացուկ իջնում հողին£ Այգու խորքում՝ ոչ այն է ցանկապատում՝ մոշի թփերի մեջ, ոչ այն է ծառերի տակ, իրար ընդհատելով, անհոգ, անդադար երգում են ծղրիդները£
Նայում եմ երկնքին£ Այսօր աստղերն աներևակայելիորեն պայծառ ու խոշոր են£ Մեծ, կլոր լուսնյակը թափընթաց սահում է անդնդախոր ձորերի, անտառների ու լեռների վրայով՝ արար աշխարհ ողողելով իր արծաթ շողերով£
–Պապա,– ասում եմ ես,– լուսի՞նն է հեռու, թե Բաքուն£
Հայրիկը ծիծաղում է£
–Դու արդեն մեծ տղա ես,– ասում է նա,– և քեզ համար ամոթ է այդպիսի հիմար հարց տալը£
–Ինչո՞ւ£
–Նայիր երկնքին£ Ի՞նչ ես տեսնում էնտեղ£
–Աստղեր£
–Հետո՞:
–Լուսին:
–Ճիշտ է£ Իսկ Բաքուն երևո՞ւմ է£
–Ոչ£
–Դե, ուրեմն, գնա ու լավ մտածիր, տես, թե ո՞րն է ավելի հեռու£
Իմ հարցը երևի շատ էր բարդ, որովհետև հայրիկիս պատասխանն ավելի բարդ էր. ես ոչ մի բան չհասկացա նրա ասածից£ Հայրիկս սիրում է հանելուկներով խոսել: Փիլիսոփայելու ժամանակ է գտել£
Կաղնախաչ բարձր սարի կողմերում հրացանի կրակոց լսվեց: Կրակոցից լուսինը ճոճվեց տեղում ու կրկին շարունակեց ճանապարհը մուգ կապույտ երկնքով£
Այնտեղ, Կաղնախաչի հեռավոր լեռնալանջին կրակոցը կրկնվեց£ Որսորդներ են երևի£ Ես նորից ու նորից մտածում եմ Արգինայի մասին, հիշում եմ, թե նրա կաս-կարմիր շուրթերն ինչքան քնքուշ ու կախարդող առոգանությամբ են արտասանում հայերեն բառերը, ամենևին ոչ նման մեր բարբառին, ինչպես է նայում՝ իր խոշոր, արտահայտիչ աչքերով թափանցելով մինչև հոգուդ խորքերը, ինչպես է ժպտում, ինչպես է քայլում£ Ես պարզապես անկարող եմ չմտածել նրա մասին® որովհետև ինձ համար բերկրանք է նրա անունն անգամ արտաբերելը£
®Արգինան կապույտ շրջազգեստ է հագել, և այն շատ է սազում նրան£ Այդ շրջազգեստի մեջ նա ուղղակի սքանչելի է£ Ես նրան ասում եմ£
–Դու հիմա ավելի ես գեղեցկացել£
–Ճի՞շտ,– Արգինան ծիծաղում է, իսկ այնուհետև, իմ ձեռքն առնելով իր տաք ափերի մեջ, ժպտալով ասում է®– Գյուղի օդը վերցնում եմ երևի£
Հայրիկը նույնպես անչափ ուշադիր ու սիրալիր է Արգինայի նկատմամբ£ Ճաշի ժամանակ, սեղանի մոտ նստած, ես գաղտնածածուկ հետևում եմ հայրիկին և նկատում, թե ինչպես է նա ամեն անգամ շփոթվում՝ Արգինայի հայացքին հանդիպելիս, և բերկրալից ժպիտը չի իջնում նրա դեմքից, իսկ աչքերը անընդհատ շողում են խնդագին£