Իսկ աղջիկները թեթևաքայլ եկան ու ասես չկար նա՝ անտարբեր անցան:
– Կանգնել, – ծանրորեն ելնելով թեք ընկած ցանկապատից, արտասանեց հարբած զինվորականը՝ շարունակ ժպտալով: – Ցու միր, ցու միր, խիլֆե… Ես փոքրիկ հարց տամ… Մի րոպե կանգնել…
Աղջիկները կանգ առան:
–Ես փոքրիկ հարց տամ, – կրկնեց նա՝ տեղում օրօրվելով: – Մի դնչիկ հիմա ասաց իսկական սատանա ինձ… Լավ խոսք…
–Այո, այո, – գլխի ընկավ Ուլյան: – Շատ լավ խոսք է՝ ձեզ սազական: Միայն ոչ թե իսկական սատանա, այլ իսկական դև:
Գերմանացին ծիծաղեց և դարձյալ ինչ-որ բան էր ուզում հարցնել, սակայն աղջիկները վազելով գնացին նեղ ճանապարհով և քիչ անց դուրս եկան զբոսայգի:
–Ահա թե ինչպես են ապրում նրանք մեզ մոտ, – վերջապես խոսեց Ուլյան պորը հառաչելով:
– Գիտե՞ս ում տնից դուրս եկավ:
Մայան չպատասխանեց: Նա տխրությամբ, լռին նայում էր շուրջը. Ամառային կինոթատրոնի դռները պոկված էին, պատերը քանդված, այնտեղ, ուր շատրվաններ էր ու կիսամերկ կնոջ արձանը՝ դեմքը դեպի ծագող արևը, գիպսի կտորներ էին թափված: Զբոսայգուց համարյա ոչինչ չեր մանցել. Գետնին ընկած ծառերի արդեն չորացող սաղարթների միջից անընդմեջ, տխուր կանչում էին ճռիկները:
– Նեմչինովայի տնից դուրս եկավ, – նորից խոսեց Ուլյան, կծելով շուրթերը: – Իսկ մենք մեր ուսուցիչների մեջ, երևի, ամենից շատ նրան էինք սիրում; Եվ նրան չսիրել հնարավոր էլ չէր. Նա այնպես գեղեցիկ էր… Իսկ նրա արձաթե նուրբ ձայնը, շուրթերի հմայուն շարժումը, ժպիտը… Եվ առարկան էլ լավ գիտեր. հիշու՞մ ես ինչպես էր գերմաներեն խոսում: Ասես այնտեղ, Գերմանիայում էր անցկացրել ողջ կյանքը: Զոյա Ալեքսեևնան հրաժարվել է, իսկ նա հենց առաջին օրը գնաց գերմանացիների մոտ և առաջարկեց իր ծառայությունը:
–Մի՞թե, – ուշացած ու մտամփոփ հարցրեց Մայան:
–Այո, – հաստատուն ասաց Ուլյան: – Աշխատանքային բորսայում քարտուղար է: Ես այդ մասին սկզբում չգիտեի: Եվ լավ էր, որ ինձ զսպեսի, թե չէ՝ ով գիտե ինչ կլիներ: Մորաքրոջս մոտից էի գալիս, Կոքսուգոլ ավանից, ճանապարհին պատահեցինք: Զինա Վիրիկովայի մոր հետ կանգնած զրուցում էին: Նրանք սկզբում ինձ չէին նկատել, նա ինչ-որ բան էր պատմում, Զինայի մայրը բարձր ծիծաղում էր: Հենց որ տեսան լռեցին: Ուզում էի անցնել, կանգնեցրեց: Հետո որոշ ժամանակ միասինլուռ քայլում էինք: Ցանցաղամբյուղ կար ձեքռին, մեջը երկու բոքոն հաց, երշիկ, ճարպ, գինի, ասես դիտավորյալ չէր փաթաթել, որպեսզի մարդիկ տեսնեն: Ինչպե՞ս, ասում է, ի՞նչ ես անում, ի՞նչ ես մտածում նոր կարգերի մասին: Եվ հանկարծ «Լսիր, Ուլյա, ասում է, ես միշտ էլ խորին հարգանք եմ տածել քո հանդեպ և ուզում եմ սրտաբաց լինել քեզ հետ: Սովետները այլևս չեն վերադառնա այստեղ, արի մտածենք՝ ինչպես ապրել այսուհետև: Գերմանական իշխանությունը տեղական բնակչության աջակցության կարիքը զգում է: Հին կազակները հեծելազորային ջոկատներ են կազմում: Հարկավոր է, որ երիտասարդները ես օգնեն»: Մնացել էի շշմած: Թքե՞լ նրա երեսին, մտածում էի, ասե՞լ , որ ծախու արարած է, որ մի կես լիտր պրովանսական ձեթի համար կարող է ծախել հայրենիքը… Բայց լավ էր, որ ոչինչ չասացի, որովհետև նա արդեն կապված էր գաղտնի ոստիկանության հետ: Ես դա հետո իմացա:
–Իսկ հետո՞, – հարցրեց Մայան, հետզհետե մռայլվելով: Նա շարունակ գետնին էր նայում:
–Ես նրան չէի պատասխանում, իսկ նա կարծում էր՝ տատանվում եմ: Ի՞նչ ես մտածու, ասում է, հո միշտ ծնողներիդ շլնքին չես նստելու, ընդհակառակը՝ հարկավոր է օգնել նրանց: Ես դարձյալ լուռ էի, չնայած փոթորկվում էր հոգիս, և, ինչքան կարող էի, հանգիստ ասացի. «Շնորհակալություն, Օլգա Կոնստանտինովնա, ես կմտածեմ»: Եվ հեռացա, որպեսզի նա ոչինչ չհարցնի այլևս:
Լուռ քայլեցին մի քիչ:
–Ես այդ մասին պատմեցի տղաներին, – ասաց Ուլյան՝ դանդաղ արտաբերելով բառերը: – Եվ չգիտել նրանցից ով էր գրություն փակցրել Նեմչինովայի դռանը՝ «Ծախու արարած, երբ մերոնք գան՝ առաջինը ձեզ են կախելու»: Վախից երեք օր բորսա չէր գնացել:
Մայան ծիծաղեց:
–Հետաքրքիր է՝ ո՞վ է գրել, – հարցրեց նա՝ ուշադիր նայելով Ուլյային:
–Չգիտեմ, – ասաց Ուլյան խուսափողական թոթվելով ուսերը: – Երևի պարտիզանները:
Մայան ուշադիր նայեց Ուլյային, ժպտաց:
Առջևում երևաց Իվանիխինների տնակը:
Դուռը Լիլյան բաց արեց և, չնայած հենց նոր լսել էր, որ Մայան վերադարձել է, զարմացած ձեռքերը ուրախ խփեց իրար:
–Օյ, այս ու՞մ եմ տեսնում,– բերանը բաց, անձայն ծիծաղեց Լիլիան, աչքերը մի կիսավայրկյան խփելով: – Այս ու՞մ եմ տեսնում, – նա հապճեպ շարժումով գրկեց Մայային, սեղմեց նրան: – Տոյնյան շարունակ քո մասին է հարցնում,– ետ քաշվելով ասաց Լիլիան՝ դեռևս գրկից բաց չթողնելով Մայային: – Մտեք, աղջիկներն էլ տանն են: Մենք հենց ուզում էինք գալ քեզ մոտ, Տոնյան ճամբարից բաներ էր պատմում, և մենք բոլորս լսում էինք, և պատկերացնել չես կարող, թե նա ինչպես է ազատվել այդ դժոխքից: Դա պարզապես հրաշքի նման բան է եղել, որովհետև, ինչպես Տոնյան է պատմում, այնտեղից ոչ ոք չի ազատվում…
Ուլյան ու Մայան ներս մտան սեյակ, և, դեռ չընտելացած սենյակի մթությանը,
աղջիկները թափվեցին Մայայի վրա․ պտտում էին նրան սենյակում, համբուրում․․․